ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԵԱՀԿ-ի գործող նախագահը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան

ԵԱՀԿ-ի գործող նախագահը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան
28.04.2015 | 22:27

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը մայիսի 31-ին կժամանի Ադրբեջան, որից հետո կայցելի նաև Վրաստան և Հայաստան: APA գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանում քննարկվելիք հարցերի շարքում նախ և առաջ անդրադարձ է կատարվելու ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ